Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է
12:15 - 28 փետրվարի, 2024

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն 2022 թվականի հոկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված ավելի  քան 500 հազար ՀՀ դրամի 1200 լիտր դիզելային վառելիք: Հիշյալ պաշտոնատար անձը հափշտակված դիզելային վառելիքը իր ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս տեղափոխել և հանձնել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կ. Ս.-ին՝ վերջինիս հանձնարարելով վաճառել այն ու ստացված գումարը փոխանցել իրեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել