Իրանը հարձակվել է Իրաքի ալ-Ասադում և էրբիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա |CNN|
00:49 - 08 հունվարի, 2020

Իրանը հարձակվել է Իրաքի ալ-Ասադում և էրբիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա |CNN|

Իրաքում ալ-Ասադի ԱՄՆ ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի կողմից։ Պենտագոնը հաստատել է Իրանի՝ ԱՄՆ ռազմական և դաշնային ուժերի վրա հարձակումը։

Ըստ Պենտագոնի՝ արձակված հրթիռների քանակը տասից ավելի է։ Հարձակման է ենթարկվել նաև Իրաքի Էրբիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազան։

«Արդեն պարզ է, որ հրթիռները արձակվել են Իրանի կողմից և թիրախավորված էին Իրաքի  ալ-Ասադում և Էրբիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա»,-ասել է  ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոնաթան Հոֆմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել