Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
09:40 - 05 մարտի, 2024

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀԲ-ի հետ կառուցողական համագործակցությունը բոլոր առանցքային ուղղություններով՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանում լավագույն փորձի կիրառման տեսանկյունից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով դրա կարևորությունը ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությանը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցությունը ՀԲ-ի հետ՝ ընդգծելով առավել մրցունակ կրթական համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, մարդկային կապիտալի, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների, ինչպես նաև կապիտալի շուկայի ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել