Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան
 |factor.am|
17:15 - 07 մարտի, 2024

Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան |factor.am|

factor.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանի շենք մտցրին այդ հատվածով` այնպես, որ քաղաքացիներին տեսանելի չլինի: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում: Նիստի մեկնարկին լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց․ դահլիճից դուրս եկած կարգադրիչը հայտնեց, որ դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը:

Նշենք, որ Խաչատրյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է` միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին:

Մեղադրանքի կողմը Խաչատրյանի` նիստերից բացակայելու մեջ միտում է տեսնում: Նախորդ նիստերից մեկի ավարտին դատախազ Գևորգ Սարգսյանը չբացառեց, որ Խաչատրյանին նորից կալանավորելու միջնորդություն կներկայացնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել