ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին
19:51 - 13 հունիսի, 2025

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, հարկային վարչարարության բարեփոխումների ընթացքը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային ճեղքի գնահատման արդյունքները, ստուգման գործառույթի կատարելագործման հարցեր, ինչպես նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։

Քննարկմանը անդրադարձ են կատարել նաև ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումներին, որոնց կապակցությամբ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել