Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|
17:18 - 09 հունիսի, 2025

Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից Ռուսաստան վերականգնվել է․ ՊԵԿ նախագահ |civilnet.am|

civilnet.am: Հայկական բեռների տեղաշարժը Վրաստանից դեպի Ռուսաստան վերականգնվել է։ Այս մասին հայտնել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Լավ նորություններ կան, որովհետև արդեն բեռները տեղաշարժվում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ պրոցեսը։ Այսինքն, երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ-որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում, և եթե ինչ-որ ապրանքի մեջ փորձաքննություն անելու կարիք կա, Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում, և այդ փորձաքննության արդյունքներով հասկանում են ինչ անեն։ Բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Տևական ժամանակ է՝ վրացական կողմը չի թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել