Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում զորավարժություններ է սկսել
 |armenpress.am|
15:51 - 09 մարտի, 2024

Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում զորավարժություններ է սկսել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում զորավարժություններ են սկսել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել