Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք
11:51 - 12 մարտի, 2024

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:
 
«Ընդ որում, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով`  2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:
 
Այդ թվում` 2024թ.-ի մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային  206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել