Երևանի ավագանին  ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը
18:26 - 12 մարտի, 2024

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։

Հանրային ձայնից հայտարարեցին՝ առաջարկում են միայնակ թոշակառուների համար տրանսպորտը դարձնել անվճար կամ կիրառել զգալի զեղչ, կիրառել արտոնություններ նաև մյուս թոշակառուների և զինծառայողների համար։ Նշեցին՝ իրենք սա առաջարկել և քննարկում են և քանի որ այսօրվա նիստում սրանք ներառված չեն, իրենք դեմ կքվեարկեն նախագծին։

Ավինյանն էլ նշեց՝ կան խմբեր, որոնք այսօրվա 100 դրամի խնդիրն էլ ունեն, նրա խոսքով՝ այդ խմբերը պետք է հստակ տարանջատեն։

«Մայր Հայաստանից» հայտարարեցին՝ օրակարգում չի ներառվել իրենց նախագիծը, որը կլուծեր և ստվերի վերացման հարցը, և 100 դրամից չէր թանկանա, նույնիսկ կարող էր 100-ից ցածր լինել տարեկան փաթեթի դեպքում։ Նրանց խոսքով՝ իրենք ցույց են տվել նաև ֆինանսավորման միջոցները։ Հայտարարեցին՝ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

 

Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում: Քաղաքացիները փաթեթը ձեռք բերելով կարող են երթևեկել անսահմանափակ ։

Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ:

Ստորև ներկայացնում ենք նախագիծն ամբողջությամբ․

Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ
օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների
սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը.

1) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30
օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ.


2) «30 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման
պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,
ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ
(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման
պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 8800 դրամ.


3) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30
օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 24000 դրամ.


4) «90 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման
պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,
ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ
(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման
պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 23600 դրամ.


5) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30
օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 90000 դրամ.


6) «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման
պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,
ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 88000 դրամ.


7) «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10
օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ.


8) «1 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից
10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 880 դրամ.


9) «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30
օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ.


10) «7 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից
30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,
ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 4800 դրամ.


11) «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից
10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ.


12) «90 րոպե» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման
պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,
ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 280 դրամ.


13) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմս
ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին
անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10
ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2200 դրամ.


14) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային եղանակով
տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2100 դրամ.


15) ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝
ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ.
16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card)
տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ.
17) ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու
դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու
հնարավորությամբ՝ 480 դրամ:


2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսային կանոնավոր
փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձերը
վճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց օգտվում են
տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել