factor.am: Մոսկվայում գտնվող ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսագրություն է հրապարակել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում իր վերաբերյալ հնչած մտքերին։
Արշակ Կարապետյանը հայտարարում է՝ ինքը 2021 թվականի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, չէր կարող Փաշինյանին անձամբ զեկուցել սահմանային իրավիճակի մասին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է այն բանից հետո, երբ 2021-ի նոյեմբերի 14-ին Կարապետյանն իրեն անձամբ զեկուցել է՝ սահմանին հանգիստ է, այնինչ այդ պահին ադրբեջանական զորքը ներխուժած է եղել ՀՀ տարածք և դիրքեր գրավել։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)