Ձյուն, բուք, փակ ճանապարհներ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում
09:20 - 20 մարտի, 2024

Ձյուն, բուք, փակ ճանապարհներ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (բուք) և Դիլիջանի ոլորանները (ձյուն) փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Սպիտակ-Դիլիջան և Վեդի Լանջառ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):

Սիսիան, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Վարդաղբյուր գյուղում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել