Հրդեհ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկի մարտկոցների սենյակում. տուժածներ չկան
09:26 - 20 մարտի, 2024

Հրդեհ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկի մարտկոցների սենյակում. տուժածներ չկան

Մարտի 20-ին՝ ժամը 02:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարտկոցների սենյակում (10,5 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։04-ին։ Այրվել են մարտկոցներ (22 հատ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել