1lurer.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցավակցություն են հայտնել և դատապարտել են Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ահաբեկչությունը կրկին թիրախավորել է անպաշտպան մարդկանց։ Միջազգային հանրությունը պետք է ամուր համախմբվածություն պահպանի ահաբեկչության նման արհավիրքի դեմ պայքարում»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։
Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։
comment.count (0)