1lurer.am: Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Իհարկե, տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, որ չեն լինի զորավարժություններ, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Ի՞նչ բնույթի զորավարժություններ կունենանք, ի՞նչ ուժերի, միջոցների ներգրավվածությամբ՝ կախված կլինի ընթացիկ տարուց: Այս պահին ձեռնպահ կմնամ դրա մասին ինֆորմացիա տալուց»,- ասաց նախարարը:
comment.count (0)