Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը  |tert.am|
09:39 - 25 մարտի, 2024

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը |tert.am|

tert.am: Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին, նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսը՝  Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։

Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

32-ամյա Դալերջոն Միրզոևն ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։

Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել