Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման անջատումներ կլինեն
11:26 - 25 մարտի, 2024

Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման անջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1-ից մինչև թիվ 17 առանձնատների (կենտ համարներ), Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Էնգելսի, Դեբեդի փողոցների, Հաղպատ բնակավայրի գազասպառողների, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Մարտի 28-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Մարտի 26-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել