Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
11:23 - 13 նոյեմբերի, 2024

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ 

««Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել