Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ
 |armenpress.am|
15:41 - 25 մարտի, 2024

Հայաստանը սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն։

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան–Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,–ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել