Սևան քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարներն ուղղել են այն
21:38 - 26 մարտի, 2024

Սևան քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարներն ուղղել են այն

Մարտի 26-ին` ժամը 18։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ֆրանսիական փողոցում Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել արգելափակումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել