armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:
Նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահը իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:
Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել, նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներիn հրավիրել էր խաշի եւ ծախսել է 290 հազար դրամի կարգի գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա՝ ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ:
comment.count (0)