Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է
 |civilnet.am|
13:23 - 06 հունիսի, 2025

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։

Արարատ Միրզոյանը հանդիսանում է այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այս նշանակումը օբյեկտիվ է համարում, համամիտ չլինելով, որ շահերի բախում կարող է առաջանալ։

«Եղել է մրցույթ, եղել են շատ թեկնածուներ, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում կատարվել է այդ որոշումը։ Վստահ եմ, որ օբյեկտիվ որոշում է դա»,- ասել է Արայիկ Հարությունյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն օգնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողներին սկսել և զարգացնել բիզնես Հայաստանում։ Հիմնադրամի նպատակը նոր ներդրումներ ներգրավելն է, գործարար միջավայրը բարելավելը և երկրի տնտեսությունն ակտիվացնելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել