1lurer.am: 2025 թվականը սկսվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ: Հիշո՞ւմ եք՝ ռազմավարական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու, ռազմավարական գործընկերություն դարձնելու փաստով բազմաթիվ շահարկումներ եղան այն մասին, թե ինչքանով է Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հավատարիմ այս սկզբունքներին և այս ձևաչափին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա պարզաբանեց.
«Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույն Միացյալ Նահանգների կողմից մի քանի հավաստիացում եղավ այն առումով, որ ոչինչ չի փոխվում, և մենք ռազմավարական գործընկերներ ենք:
Իհարկե, այն ժամանակ էլ ունեինք այս հավաստիացումները և վստահությունը, բայց մամուլում և հանրության մեջ որոշակի հարցադրումներ եղան»:
comment.count (0)