Տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի աշխատանքային քննարկումը
15:03 - 24 դեկտեմբերի, 2019

Տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի աշխատանքային քննարկումը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի աշխատանքային քննարկումը: ՀՀ ԱՆ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր հատվածի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման քննարկումների կազմակերպումը օրենսդրության արդյունավետ կատարելագործման հարցում և նշել, որ նախագծով ներկայացված է փոփոխությունների երեք խումբ, որոնք առնչվում են ծանուցումներին, պարզեցված ընթացակարգին և գրավոր ընթացակարգով Վճռաբեկ դատարանում վարույթի իրականացմանը:

Այնուհետև, ներկայացվել են նախագծի նախաձեռնման հիմքերը, ինչպես նաև դրանով առաջարկվող փոփոխությունների առանձնահատկությունները, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել