Բազմաթիվ քաղաքացիների առաջարկել են բարձր եկամուտով առցանց աշխատանք. ՆԳՆ-ն զգուշացնում է
19:40 - 08 ապրիլի, 2024

Բազմաթիվ քաղաքացիների առաջարկել են բարձր եկամուտով առցանց աշխատանք. ՆԳՆ-ն զգուշացնում է

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել