Երևանի ավագանին հաստատեց 2020-ի տեղական վճարների նոր դրույքաչափերը
14:47 - 25 դեկտեմբերի, 2019

Երևանի ավագանին հաստատեց 2020-ի տեղական վճարների նոր դրույքաչափերը

Երևանի ավագանին 2020-ին արտոնություններ կսահմանի հունվարի մեկից գրանցված տնտեսվարողների համար:


Դեկտեմբերի 25-ին ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստում Երևան համայնքում տևական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Նախագիծն ընդունվեց 47 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

«Արտոնություններ են սահմանվում Երևանի վարչական տարածքում գործունեություն ծավալող այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2019-ի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով` Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով, Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով, Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:

Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին:

Նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել