Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ

 |factor.am|
18:28 - 24 ապրիլի, 2024

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ |factor.am|

factor.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, հարգում ենք իրենց կյանքը կորցրած զոհերին և խորհում այն տրավմայի մասին, որին դեռ շատերն ապրում են այսօր։ 20 տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը:

Այս ճանաչումը շատ կանադացիների, հատկապես, կանադահայերի համար խորը նշանակություն ունի։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունները երբեք չմոռացվեն»,- ասվում է հայտարարության մեջ։ Թրյուդոն նշում է, որ Կանադայում ապրիլը նշվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, որը հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին:

«Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դեմ կանգնենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները։ Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: Երբ մենք նշում ենք այս հանդիսավոր օրը, ես քաջալերում եմ բոլոր կանադացիներին սովորել այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության կորստի: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից և բռնությունից»,- ասվում է ուղերձում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել