Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ից, Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին։ Թրյուդոյի ղեկավարված Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մտադիր է հրաժարական տալ․ Reuters |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի հրաժարական տալու իր մտադրության մասին, չնայած նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Թրյուդոյին մոտ աղբյուրը։  Աղբյուրը Reuters գործակալությանը այս տեղեկությունը փոխանցել է այն բանից հետո, երբ The Globe and Mail-ը հայտնել է, որ Թրյուդոն, ինչպես սպասվում է, արդեն հունվարի 6-ին կհայտարարի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ ինը տարի պաշտոնավարելուց հետո: Թրյուդոյի հեռանալը կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կմնա առանց մշտական ղեկավարի այն ժամանակ, երբ հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները լրջորեն պարտվելու են ընդդիմադիր պահպանողականներին հոկտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում:  Աղբյուրները The Globe and Mail-ին հայտնել են, որ իրենք հստակ չգիտեն, թե երբ Թրյուդոն կհայտարարի հեռանալու իր ծրագրերի մասին, բայց ակնկալում են, որ դա տեղի կունենա հունվարի 7-ին լիբերալ օրենսդիրների արտակարգ նիստից առաջ: Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետ է 2015 թվականից, իսկ Լիբերալ կուսակցության առաջնորդ է 2013 թվականից։ 
11:56 - 06 հունվարի, 2025
Օտտավան կպատասխանի, եթե Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա․ Թրյուդո
 |shantnews.am|

Օտտավան կպատասխանի, եթե Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա․ Թրյուդո |shantnews.am|

shantnews.am: Կանադայի կառավարությունը կպատասխանի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրքեր սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով Հալիֆաքսի Առևտրի պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ։ «Կանադան կպատասխանի անարդար սակագներին մի քանի ձևով: Մենք դեռ փնտրում ենք արձագանքելու ճիշտ ուղիներ», – մեջբերում է նրան Bloomberg-ը: Թրյուդոն հավելել է, որ Թրամփի` առաջին ժամկետում կանադական պողպատի և ալյումինի վրա մեծ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Թրամփի որոշման դեմ հակազդեցությունը ի վերջո հանգեցրեց դրանց հեռացմանը: Նա նաև ասել է, որ կանադական բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրքերը «կործանարար կլինեն կանադական տնտեսության համար»: ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան կապված են եռակողմ համաձայնագրով, որը նախատեսում է պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարեց, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ:
12:17 - 10 դեկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը կարևորվել է Երևանում դեսպանության բացումը

Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը կարևորվել է Երևանում դեսպանության բացումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։ Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս: Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվել տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի Կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման: Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:46 - 05 հոկտեմբերի, 2024
Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. վարչապետը՝ Թրյուդոյին

Գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. վարչապետը՝ Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։
12:38 - 01 հուլիսի, 2024
Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ

 |factor.am|

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետ |factor.am|

factor.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, հարգում ենք իրենց կյանքը կորցրած զոհերին և խորհում այն տրավմայի մասին, որին դեռ շատերն ապրում են այսօր։ 20 տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը շատ կանադացիների, հատկապես, կանադահայերի համար խորը նշանակություն ունի։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունները երբեք չմոռացվեն»,- ասվում է հայտարարության մեջ։ Թրյուդոն նշում է, որ Կանադայում ապրիլը նշվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, որը հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին: «Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դեմ կանգնենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները։ Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: Երբ մենք նշում ենք այս հանդիսավոր օրը, ես քաջալերում եմ բոլոր կանադացիներին սովորել այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության կորստի: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից և բռնությունից»,- ասվում է ուղերձում։
18:28 - 24 ապրիլի, 2024
Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները
 |tert.am|

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները |tert.am|

tert.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։ «Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։ Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։  
11:03 - 10 նոյեմբերի, 2023
Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված»:Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից  կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:
12:05 - 19 սեպտեմբերի, 2023
Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

Հայ-կանադական սերտ կապի լավագույն դրսևորումը Կանադայի դեսպանության մոտալուտ բացումն է Երևանում. Փաշինյանը՝ Թրյուդոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:
10:56 - 01 հուլիսի, 2023
Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը
 |armenpress.am|

Թրյուդոն և Բայդենը քննարկել են ՌԴ-ում ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Վարչապետը և նախագահը վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Նրանք քննարկել են Ռուսաստանի ներքին անվտանգության ներկա իրավիճակը՝ նշելով, որ ուշադիր հետևում են զարգացումներին և սերտ փոխգործակցության մեջ կլինեն դաշնակիցների և գործընկերների հետ», - նշված է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը: Իսկ Twitter-ի իր էջում Թրյուդոն հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծված անվտանգային իրավիճակը քննարկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
10:22 - 26 հունիսի, 2023
Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորելու այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք: «Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները, որոնք սարսափելի թվով մարդկանց կյանքեր խլեցին: 2015 թ.՝ այս ողբերգության սկզբից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այն հիշեցնում է այդ վայրագությունների պատճառած կորստի, տառապանքի ու ցավի մասին և երաշխավորում է, որ դրանք երբեք չկրկնվեն: Այս օրը նշվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման միամսյակում:
20:19 - 24 ապրիլի, 2023
Կանադան Ուկրաինային կցուցաբերի ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը

 |azatutyun.am|

Կանադան Ուկրաինային կցուցաբերի ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ «Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։ Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։
12:37 - 04 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
18:00 - 19 նոյեմբերի, 2022
Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»: Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:31 - 13 մայիսի, 2022