Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։ Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ: «Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
12:40 - 20 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նախկին ԱԳ նախարար Մելանի Ժոլիին՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նախկին ԱԳ նախարար Մելանի Ժոլիին՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի նախկին արտգործնախարար Մելանի Ժոլիին՝ Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանը ընդգծել է վերջին տարիներին Հայաստան-Կանադա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Ժոլիի անձնական ներգրավվածության ու բարեկամական կապերի կարևորությունը։«Բարեկամությունն ու անձնական նվիրումը կարող են մեծ շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության զարգացման գործում, և ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում այդպես է եղել Հայաստանի և Կանադայի համար։ Գոհունակություն եմ հայտնում Մելանի Ժոլիին մեր երկրների միջև համագործակցությունը ավելի ամուր և բովանդակալից դարձնելու համար»,- գրել է Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություններ է մաղթել Ժոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի իր նոր պաշտոնում։  
11:03 - 17 մայիսի, 2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին |armenpress.am|

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին:  Վարչապետն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:  «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամրապնդելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը»,-նշել է Փաշինյանը: Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին: Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով՝ Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ 
12:55 - 30 ապրիլի, 2025
Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|

Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին շնորհավորել է երկրի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում նրա Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել է Կանադայի վարչապետի գրասենյակը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ Միացյալ Նահանգների և Կանադայի համագործակցությունը «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, Թրամփը և Քարնին, որն ԱՄՆ-ի գործող նախագահի խիստ քննադատն է, ցանկություն են հայտնել առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել։ Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման, Վաշինգտոնի կողմից կանադական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու և հարևան երկիրը ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։  Ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ելույթում Մարկ Քարնին խոստացել է վճռականորեն դիմակայել Թրամփի «ագրեսիվ քաղաքականությանը»։ Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով, Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կստանա 144 պատգամավորական աթոռ։ Մարկ Քարնիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218551
12:21 - 30 ապրիլի, 2025
Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում |tert.am|

Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում |tert.am|

tert.am: Նախնական արդյունքների համաձայն՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են երկուշաբթի օրը: Կուսակցության ղեկավար, Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը: Այս մասին փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։ Նշվում է, որ ընտրությունները չափազանց անսովոր էին, քանի որ տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն էին։ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նրա կողմից կանադական ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչը կարող է Կանադայում ռեցեսիայի պատճառ դառնալ, ազդել են շատ ընտրողների տրամադրությունների վրա: 60-ամյա տնտեսագետ Մարկ Քարնին, ով նախկինում ղեկավարել է Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերը, իրեն դիրքավորել է որպես հակաթրամփիստ ՝ իր նախընտրական արշավում կենտրոնանալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա:
09:48 - 29 ապրիլի, 2025
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։  Այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։ Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։ Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։
11:15 - 28 ապրիլի, 2025
Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը |armenpress.am|

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա:  Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։  «Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,-նշված է հայտարարության մեջ։  Նա նաև նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։  «Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,- նշել է Կանադայի վարչապետը։  Վերջինս նաև աջակցության խոսքեր է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ շեշտելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարելու իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցելու իրենց համայնքներն ու ինստիտուտները։   Մարկ Քարնին խստորեն դատապարտել է Ցեղասպանության ​​ժխտումը և ընդգծել պատմական անարդարությունների ճանաչման կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ շարունակական մտահոգությունների ֆոնին։  «Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից»,- ասված է հայտարարության մեջ։ 
11:13 - 25 ապրիլի, 2025
Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին |armenpress.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին |armenpress.am|

armenpress.am: Մի շարք երկրներ արձագանքել են ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերին։ Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ մաքսատուրքերը հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Նախագահ Թրամփը հենց նոր հայտարարեց այն միջոցների մասին, որոնք հիմնավորապես կփոխեն միջազգային առևտրային համակարգը։ Մենք պատրաստվում ենք այս մաքսատուրքերի դեմ պայքարել հակամիջոցների օգնությամբ: Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր աշխատողներին», - ասել է Քառնին։  Մինչդեռ Մեծ Բրիտանիայի առևտրի և ձեռնարկատիրության նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի հետամուտ լինել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը։ «Ոչ ոք չի ցանկանում առևտրային պատերազմ, և մենք առաջվա պես մտադիր ենք համաձայնագիր կնքել.... Կառավարությունն անհրաժեշտ ամեն բան կանի Մեծ Բրիտանիայի ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Ռեյնոլդսը: Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը կարծում է, որ ոչ ոք չի շահի սահմանված մաքսատուրքերից։ «Եվրոպան միասնական կլինի, Եվրոպան վճռական և համաչափ պատասխաններ կտա», - հայտնել է նա սոցցանցերում։ Իսկ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Դոնալդ Թրամփի կողմից սահմանած մաքսատուրքերը համարել է «սխալ»։ Նրա կարծիքով՝ դրանք օգուտ չեն բերի ԱՄՆ-ին։ Թրամփի սահմանած մաքսատուրքերին արձագանքել են Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Նորվեգիայի առևտրի և արդյունաբերության նախարար Սեսիլի Միրսեթը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը: Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թոդ Մաքքլայնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կազդեն երկրի արտահանողների վրա, որոնցից ոմանք կարող են ուշադրություն դարձնել այլ շուկաների: Միևնույն ժամանակ նա ասել է, որ Նոր Զելանդիան չի պատրաստվում պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դա կհանգեցնի նորզելանդական սպառողների համար գների բարձրացման և դա կհանգեցնի ինֆլյացիայի», - նշել է նա: Մեքսիկայի վարչապետ Կլաուդիա Շեյնբաումը խոստացել է Թրամփի սահմանած մաքսատուրքերին պատասխանել ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ին:  Իսկ Պեկինը դեմ է հանդես եկել ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը և հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։   
14:32 - 03 ապրիլի, 2025
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերություններին. Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերություններին. Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով և մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը,  խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ Հայաստանի և Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։
13:12 - 18 մարտի, 2025
Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի |armenpress.am|

Կանադան կասեցրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ փուլը՝ ի պատասխան Թրամփի քայլի |armenpress.am|

armenpress.am: Կանադան մինչև ապրիլի 2-ը կասեցնում է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քան 4000 տեսակի ապրանքների համար նախկինում ծրագրված մաքսատուրքերի երկրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը։ «Միացյալ Նահանգները համաձայնել է մինչև ապրիլի 2-ը դադարեցնել կանադական այն ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքերը, որոնք համապատասխանում են USMCA-ի (խմբ.՝ ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագիր) պահանջներին: Դրա դիմաց Կանադան մինչև ապրիլի 2-ը 125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի երկրորդ ալիք չի սահմանի, մինչ մենք շարունակում ենք աշխատել բոլոր մաքսատուրքերը չեղարկելու ուղղությամբ», - գրել է նախարարը X սոցիալական հարթակի իր էջում: Օտտավայում նման որոշում են ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած կատարողական հրամանի, որը մինչև ապրիլի 2-ը USMCA-ի մեջ մտնող մեքսիկական և կանադական ապրանքներն ազատում է 25% մաքսատուրքերից, որոնք սահմանվել էին անօրինական միգրացիայի և ֆենտանիլի մաքսանենգության պատճառով։ «Վերջերս նրանք շատ ավելի շատ են աշխատել…. մարդկանց և թմրանյութերի մուտքի վրա: Մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել երկու ուղղություններում», - ասել է Թրամփը լրագրողներին հրամանը ստորագրելիս: Ակնկալվում է, որ Թրամփն ապրիլի 2-ին կներկայացնի տարբեր երկրների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու պլանը։
10:14 - 07 մարտի, 2025