Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել |armtimes.com|
05:13 - 27 դեկտեմբերի, 2019

Իրաքի նախագահը հրաժարական է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com։ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը երկրի խորհրդարանին հրաժարկանի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները՝ նշելով, որ նա այս քայլին է գնացել երկրում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակի, արդեն ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի, քաղաքական ծայրահեղ ծանր իրադրության, ինչպես նաեւ նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության համատեքստում:

Պատգամավորներին հղած իր ուղերձում նախագահը նշել Է, որ, կարծում է՝ «քաղաքական ու խորհրդարանական գործունեությունը պետք Է համապատասխանի ժողովրդի բարձրագույն շահերին»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին իր հրաժարականի մասին էր հայտարարել նաեւ Իրաքի վարչապետ Ադել Աբդել-Մահդին։

Վարչապետի, նախագահի եւ կառավարության հրաժարականը իրաքցի ցուցարարների առաջնային պահանջներից էր։

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հոկտեմբերի 1-ից սկիզբ առած բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում եւ երկրի հարավում անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով, Associated Press գործակալության տվյալներով մոտ 4 հազար մարդ է սպանվել, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 15 հազար մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել