news.am: Տեղեկություն չունեմ, թե արդյոք այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները եղել են քաղաքապետարանում: Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնեց, որ վաղը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։
comment.count (0)