Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հաստատել է «օտարերկրյա գործակալների» օրինագծի նախագիծ
10:29 - 13 մայիսի, 2024

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հաստատել է «օտարերկրյա գործակալների» օրինագծի նախագիծ

Վրաստանի Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը սկսել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի լսումները և երկու րոպեից պակաս ժամանակում ​​ընդունել այն, տեղեկացնում է OC media-ն։

Ավելի վաղ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ձերբակալել է Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին: 20 ցուցարար է բերման ենթարկվել, Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանցից մեկը` ՌԴ-ի, երկուսն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ ցուցարարները ծրագրել էին գիշերել Ռուստավելի փողոցում։

Լուսանկարը՝ Tamar Shvelidze/OC Media


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել