aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիների բողոքի ցույցը վերսկսվել է:
Բողոքի ցույցի մասնակիցները արդեն 26 օր է հավաքվում են Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է։
Ցուցարարների պահանջն է՝ ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին և նշանակել նոր ընտրություններ։
Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։
comment.count (0)