aysor.am: Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:
Նրա խոսքով Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այդպիսով արձագանքել է Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից հեռանալուն և բողոքի ցույցերը ճնշելուն։
Նշվում է, որ դադարեցվել են կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումիի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։
«Քաղհասարակության և օրենքի գերակայության աջակցությունը շարունակվելու է»,- նշել է Ֆիշերը։
comment.count (0)