Փաստաբանները գործադուլ են անում |civilnet.am|
12:20 - 21 մայիսի, 2024

Փաստաբանները գործադուլ են անում |civilnet.am|

civilnet.am:Փաստաբանները գործադուլ են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով հարկերը բարձրացնելու օրենսդրական փոփոխության դեմ։ Այսօր՝ մայիսի 21-ին, փաստաբանները հրաժարվել են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։

Փոփոխությունների համաձայն՝ 2024-ի հոկտեմբերից փաստաբանները կվճարեն 10% շրջանառության հարկ՝ 5%–ի փոխարեն, իսկ 2025–ից՝ 20% ավելացված արժեքի հարկ։

«Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել