Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար
 |1lurer.am|
19:07 - 25 մայիսի, 2024

Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղություն ապահովելու համար |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության ապահովմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված տևական և արժանապատիվ խաղաղության ապահովմանը, և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին»,- ասված է մայիսի 28-ի առիթով նախագահ Իլհամ Ալիևին ուղղված՝ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Բայդենը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կանաչ էներգիային անցնելու հարցերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել