Ժամը 09:30-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 137 մասնակից:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները պնդում են, որ ոստիկանների պահանջը՝ 1 րոպեի ընթացքում բացել փողոցները, «ողջամիտ չէ»։
Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաները Երևանի փողոցներում շարունակվում են։ Քաղաքացիները նստարաններով, աղբամաններով, ինքնագլորներվ կարճ ժամանակով փակում են փողոցներ, խաչմերուկներ։ Բագրատ Սրբազանն էլ մի խումբ քաղաքացիների հետ քայլերթ է իրականացնում մայթեզրով։
comment.count (0)