Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` ՀՀ մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները, առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 - Ա հրամանով, կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:
«Արդեն իսկ կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:
Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)