Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել
 |azatutyun.am|
17:21 - 03 հունիսի, 2024

Դաշնակցական պատգամավորի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Անցած շաբաթ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկելու վերաբերյալ բողոքից հետո քրեական գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Մեղադրյալներ, սակայն, դեռ, չկան։ Հայտնի է միայն, որ Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննության արդյունքում դադարեցրել էր միջադեպին մասնակից ոստիկաններից մեկի լիազորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել