azatutyun.am: Գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չմանրամասնեց։
ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այս օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ, այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ:
Հարցին, թե ո՞նրն է պատճառը, և ե՞րբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ դատախազը պետք է պատրաստվի:
Երկու պատգամավորներն էլ միաձայն պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:
comment.count (0)