Հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ ևս երեք ամիս նրանք կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը․ Արամ Ազատյան
21:03 - 04 հունիսի, 2024

Հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ ևս երեք ամիս նրանք կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը․ Արամ Ազատյան

Հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը․

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան գլխավորությամբ այսօր հանդիպել ենք Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ` մեր կողմից տարված բանակցությունների արդյունքում, ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը: Այս ընթացքում կիրականացվեն շուկայի այլատրանքային տարածք գտնելու աշխատանաքներ:

Այցելել ենք նաև Կոմիտաս 49/9 հասցեում զբոսայգու և ժամանցի կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Քանաքեռ ՀԷԿ բանավանի տարածքում կառուցվում է շների զբոսանքի համար նախատեսված առանձնացված վայր, որի աշխատանքները մոտենում են ավարտին:

Այցելել ենք նաև տեղի մանկապարտեզ, որը վթարային է, ապամոնտաժվելու է ու կառուցվելու նոր շենք:
Քանաքեռ ՀԷԿ բանավանում նոր հիմնանորոգված բակային տարածքում հանդիպել ենք տեղի բնակիչներին և լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Արմեն Փամբուխչյանին ներկայացրել ենք նաև Մամիկոնյանց փողոցի վերջնամասում նոր ճանապարհին հարակից հատվածում ճեմուղու կառուցման վերաբերյալ ծրագիրը, որը հետիոտնային ճանապարհով Մամիկոնյանց փողոցը կմիացնի Կոմիտասի պողոտային:

Քոչար 27, 27ա հասցեում հիմնանորոգվում է բակային տարածքը, կառուցվում է մարզադաշտ:

Կոմիտաս 22 հասցեում ապամոնտաժվել են ավտոտնակները, տարածքը բացազատվել է, հիմնանորոգվում է, առաջիկայում կունենանք գեղեցիկ ու կանաչապատ բակային տարածք և մարզադաշտ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ միասին այցելել ենք վերակառուցվող Մերգելյան զգոսայգի, ծանոթացել աշխատանքների ընթացքին:


Քայլել ենք Հակոբյան փողոցով, այցելել Բարեկամության գետնանցում»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել