Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը
 |tert.am|
11:20 - 24 հունիսի, 2025

Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը |tert.am|

tert.am: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի օրակարգից ավագանին հանեց:

Նշենք, որ նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։ Արտակ Գալստյանը ավագանու որևէ նիստի չի մասնակցել, քանի որ սկզբում կալանքի տակ էր, իսկ այժմ տնային կալանքի տակ։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից, քանի որ ավագանու համապատասխան հանձնաժողովը նախօրեին բացասական եզրակացություն է տվել հարցին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ կքվեարկի հարցն օրակարգից հանելու առաջարկին։

Արտակ Գալստյանի հարցն օրակարգից հանելու որոշումն ընդունվեց քվեարկությամբ՝ 38 կողմ, 6 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել