Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուների անունները
 |tert.am|
16:09 - 09 հունիսի, 2024

Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուների անունները |tert.am|

tert.am: Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 6 թեկնածու, որոնց թույլատրվել է մասնակցել քարոզարշավին: 

Մասնավորապես, արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին,  Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:

Նախագահական ընտրությունների օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր և կշարունակվի մինչև ընտրություններից 24 ժամ առաջ։

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել