«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից  բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը․ հայտարարություն
23:14 - 12 հունիսի, 2024

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը․ հայտարարություն

«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
 
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։
 
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։
 
Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել