755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
 |hetq.am|
16:09 - 16 հունիսի, 2024

755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության  նյութերին ծանոթանալու համար:

Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել: Պատճառաբանությունն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող է ներկայացվեն նոր ապացույցներ, և փոխվի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:

Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, երկար տարիներ (2009-2017) զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը: Այժմ «Վարդանանք» կրթահամալիրում խորհրդական է: «Վարդանանք» կրթահամալիր ՍՊԸ-ն 2022թ. հիմնել է ինքը՝ Գայանե Սողոմոնյանը: Նա է ընկերության միակ սեփականատերը, իսկ դուստրը՝ Շուշանիկ Զաքարյանը, ընկերության տնօրենն է:

Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք է դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ավանդով ներդրված  ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել