Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե
11:57 - 19 հունվարի, 2020

Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. դեկտեմբերը 2018թ. դեկեմբերի նկատմամբ) կազմել է 0.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

2019թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը կրկնել է նախորդ նույն ժամանակահատվածի համապաատասխան ցուցանիշը:


Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.1-1.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշններն արձանագրվել են Հրազդան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել