pastinfo.am: Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»։
Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր՝ միջնորդություն է ներկայացրել՝ վերացնելու ԱՐա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
«Եթե նախաքննական մարմինը, այնուհետև դատախազությունը, ըստ էության, մեղադրական եզրակացության հաստատման չեն հանգում, հետևաբար դա իրենից ենթադրում է առնվազն մեղադրանքի հիմնավորվածության խնդիր։ Մեղադրանքն էլ կառուցված է 300-րդ և 314-րդ հոդվածների վրա։ Այսինքն` հոդվածներից մեկն առնվազն համաներման ենթակա հոդված է։ Համաներման օրենքի տիրույթում դիտարկելու դեպքում՝ դրանով պատիժ, որպես այդպիսին, որևէ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, հետևաբար ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը»,-նշեց Արամ Վարդևանյանը։ Վերջինս նկատեց՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ-ից մեկնելու հնարավորություն չունենալը, իր գործունեությունն իրականացնելու նպատակով, հնարավոր է նաև վնաս պատճառի ընդհանուր առողջապահության ոլորտին։
comment.count (0)