Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել պայթուն․ ՆԳՆ ՓԾ
12:11 - 23 հունիսի, 2024

Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել պայթուն․ ՆԳՆ ՓԾ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պայթյուն է տեղի ունեցել Աղվերանի հյուրանոցներից մեկում․

«Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել է 6 պատուհան և գույքը՝ մասամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անվտանգության աշխատակից Ա․ Խ․-ն (ծնված 1985 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,  - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել