Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |news.am|
07:13 - 15 հունվարի, 2020

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |news.am|

news.am: Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս լուրը հաստատեցին դատախազությունից։

ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել, ինչը նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Այդ գործով անցնում են հինգ անձինք, նրանցից մեկը «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։8


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել