Հունիսի 26-ին` ժամը 16:55-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, մետաղյա թիթեղներ, գազատար խողովակներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոնտաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
comment.count (0)