Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կլինի, կարծում է Ալեն Սիմոնյանը
 |civilnet.am|
13:06 - 27 հունիսի, 2024

Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կլինի, կարծում է Ալեն Սիմոնյանը |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի»։ Նրա կարծիքով՝ առաջիկայում այդ հարցով հանրաքվե կանցկացվի և «ժողովուրդը կասի՝ այո»։

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն է, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերն են այլ։ Մեզ անհրաժեշտ է աջակցություն՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար ։ Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և Լատվիայի, և եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք Եվրամիության ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Լատվիայի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Թե ինչպես այդ որոշմանը կարձագանքի Ռուսաստանը, ԱԺ նախագահը նշել է․ «Ռուսաստանի խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

2023-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այքնան, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Մարտի 9-ին TRT World-ին տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության անդամակցության հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել